Դարձե´ք ARARAT թանգարանի հյուրը

Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականությունը, ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և ստեղծագործական կիրքը:

Թանգարան

ՀԱՄՏԵՍ
և ՇՐՋԱՅՑ

Ստանդարտ փաթեթ
Ստանդարտ փաթեթ
Ընկղմվեք ARARAT-ի պատմության մեջ՝ մասնակցելով թանգարանային շրջայցին, որը միաժամանակ հնացման մառանի մասն է։ Շրջայցն ավարտվում է ARARAT «Երեք աստղ» և ARARAT «Անի» կոնյակների համտեսով։
4,500 AMD
մեկ անձի համար
Ընդլայնված փաթեթ
Ընդլայնված փաթեթ
Բացահայտեք վարպետության եզրերը և այցելեք հնացման մառաններ՝ ARARAT թանգարանի շրջայցի ընթացքում։ Շրջայցի ավարտին կհամտեսեք ARARAT «Ախթամար» , ARARAT «Նաիրի» և ARARAT «Վասպուրական» կոնյակները։
10,000 AMD
մեկ անձի համար
ARARAT FLAVORS
ARARAT FLAVORS
Այս տուրը հիասքանչ ընտրություն կդառնա նրանց համար, ովքեր սիրում են վառ տպավորություններ և մշտապես փնտրում են նոր համային համադրություններ: Դուք կփորձեք ARARAT-ի տարբեր համեր՝ յոթամյա ARARAT «Անի», ARARAT Apricot և ARARAT Coffee։
7,500 AMD
մեկ անձի համար
ARARAT 10
ARARAT 10
10 տարի հնացման ARARAT կոնյակների այս համեմատական համտեսը, եզակի հնարավորություն է գնահատելու և վայելելու նույն տարիքի երեք տարբեր կոնյակ՝ ARARAT Ախթամար, ARARAT Հայաստան և ARARAT Դվին՝ բացահայտելով յուրաքանչյուրի համահոտային առանձնահատկությունները և արտադրության գաղտնիքները։
12,000 AMD
մեկ անձի համար
Շրջայցի ամրագրում
Դուք ARARAT Թանգարանի անկրկնելի աշխարհը բացահայտելու շեմին եք։ Պատասխանատու հյուրընկալությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է, որը կդարձնի Ձեր այցելությունն անվտանգ և անմոռանալի։ Ուստի ցանկանում ենք հիշեցնել, որ ալկոհոլի սպառումն անթույլատրելի է անչափահասներին և անհամատեղելի է հղիության հետ։ Ալկոհոլի սպառման դեպքում անհրաժեշտ է զերծ մնալ տրանսպորտային միջոցներ վարելուց։
Underage drinking is unacceptable Alcohol and driving are incompatible Consumption must be excluded during pregnancy

Լրացրեք ձևաթուղթը ARARAT թանգարանում շրջայցի ամրագրման համար

Ընդհանուր գումարը
Անձնական տվյալներ
Ծննդյան ամսաթիվ
Նշեք երկիրը
Շնորհավորում ենք

Ձեր շրջայցը գրացված է։ Մանրամասները շրջայցի մասին ուղարկվել են ձեր էլ-փոստին

Ցավում ենք

Տեղի է ունեցել սխալ հայտը ուղարկելիս, խնդրում ենք փորձել ևս մեկ անգամ։

Նմուշների
հավաքածու

Լույսի մարգարիտ
Լույսի մարգարիտ

Այս ինստալյացիայում ամփոփված են խաղողի մեջ առկա բնական կանաչի բոլոր երանգները: Բարակ կեղևով և հյութեղ մրգապտղով արևահամ հատապտուղը, իսկ նրա մեջ է լույսի ողջ հարստությունն ու ջերմությունը:

Թորվածքի ուղին
Թորվածքի ուղին

Կոմպոզիցիան ցույց է տալիս, թե ինչ ճանապարհ է անցնում գինին նախքան թորվածք դառնալը՝բազմաթիվ պղնձե խողովակների միջով դեպի կովկասյան կաղնուց պատրաստված տակառի սիրտը:

Ժամանակի ընթացքը
Ժամանակի ընթացքը

Մութ և խաղաղ մառանների խորքում պահվող մեր թորվածքներին յուրաքանչյուր րոպեն ավելացնում է ուժ և համ: Մենք պարզապես թողնում ենք ժամանակին կատարել իր աշխատանքը, որպեսզի իրականանա այն նույն կախարդանքը: Ժամացույցը հուշում է մեզ, որ սպասումը հանգեցնում է աներևակայելի արդյունքի՝ համի անթերի համադրության:

Նոտաների հավասարակշռումը
Նոտաների հավասարակշռումը

Մեղեդի գրելու համար անհրաժեշտ է կոմպոզիտոր: Խառնուրդը նույնպես այսպես ասած մեղեդի է. չէ՞ որ վարպետն ընտրում է յուրաքանչյուր թորվածքը, ինչպես նոտաներ՝ ստեղծելով իդեալական հավասարակշռություն:

Արարատի հիմքը
Արարատի հիմքը

Սյուները վեր են խոյանում՝ դեպի երկնային լույսը: Նրանց տեղակայումը ձևավորում է Արարատ լեռան ճանաչելի ուրվագիծը, իսկ կոմպոզիցիայի սրտում գանձերի նման պահվում են հազվադեպ կոլեկցիոն ARARAT կոնյակները:

Երգեհոն
Երգեհոն

Խառնուրդը կազմված է համի միակ ներդաշնակություն ձևավորող նոտաների բազմությունից: Այս ինստալյացիան արտահայտում է խառնուրդի ստեղծման վարպետության իրական բնույթը: Թորվածքը ձայների նման շարժվում է խողովակներով՝ վերածվելով չքնաղ մեղեդու:

Նկարչի ներկապնակը
Նկարչի ներկապնակը

Խառնուրդի վարպետը նման է նկարչի, չէ՞ որ նա իր տրամադրության տակ ունի հարուստ ներկապնակ, միայն այն տարբերությամբ, որ բացի ներկերից այնտեղ կան նաև բազմաթիվ համեր և բույրեր: ARARAT-ի գամմայից ցանկացած կոնյակի խառնուրդի ստեղծումը՝ արվեստ է: Ինքը՝ ARARAT-ն իր մեջ կենտրոնացրել է արևի բոլոր գունավորումները. այն հանդիսանում է Հայաստանի իսկական խորհրդանիշը:

Թանգարանի
նորությունները

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում
Նորություններ / 15.10.2021

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում

ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) «Հայաստան» տաղավարն իր դռներն է բացում` ներկայացնելու ARARAT թանգարանի մշակութային և ազգային արժեքները: ARARAT թանգարանը, լինելով Հայաստանի ամենաայցելվող թանգարաններից մեկը, հանձն է առել ծանոթացնել իր այցելուներին հայկական կոնյակի ժառանգության և վայելքի ճիշտ մշակույթի հետ` արդեն Մոսկվայից:
Եվ ծագում է արեվը․․․
Նորություններ / 30.06.2021

Եվ ծագում է արեվը․․․

Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Եվ ծագում է արևը» ժամանակավոր ցուցադրությունը։
Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը
Նորություններ / 17.06.2021

Պետական Էրմիտաժ թանգարաևի և PERNOD RICARD ROUSS ընկերության համագործակցությունը

Պետական Էրմիտաժը ու Pernod Ricard Rouss ընկերությունը հայտարարում են եռամյա համագործակցության մեկնարկի մասին. Pernod Ricard Rouss-ը դառնում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններից մեկի գործընկերը` պատիվ ունենալով համալրել Էրմիտաժ թանգարանի «Ընկերների ակումբը»։

Ֆիրմային
խանութ

Սկսեք հավաքել ARARAT կոնյակների ձեր հավաքածուն

Թանգարանին կից մեր ֆիրմային խանութում ներկայացված են ARARAT կոնյակների գամմայի ամբողջ տեսականին: Այստեղ դուք կարող եք ձեր և ձեր մտերիմների համար ընտրել խմիչքներ ինչպես դասական շարքից, այնպես էլ երկար հնացումով կոնյակների կոլեկցիոն արտադրատեսակներից: Խորհրդատուները կօգնեն նաև ընտրել համապատասխան գավաթներ՝ համտեսման ճիշտ ծիսակատարության համար:

ԿԱՊ

ՀՀ, Երևան 0082, Ծովակալ Իսակովի պող․ 2
Խանութը բաց է՝  երկ․-ուրբ․, 9։00 – 18։00
+374 10510160

Թողեք ձեր կարծիքը Instagram և Facebook հարթակներում
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: