Նորություններ / 09.03.2022

ARARAT Aroma Experience

ARARAT Aroma Experience

ARARAT թանգարանը մեկնարկում է փորձառության նոր ծրագիր` «ARARAT Aroma Experience», որն առավել բովանդակալից կերպով է ներկայացնում ARARAT կոնյակների համահոտային գունապնակը։

Կոնյակն իրեն բնորոշ հատկությունները՝ բնավորությունը ձեռք է բերում կոնյակի սպիրտի հնացման տարիների ընթացքում, իսկ անկրկնելի դիմագիծ է ստանում վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ։ ARARAT կոնյակների հարուստ և հագեցած համային փունջը ձևավորվում է մի շարք սպիրտների գրագետ միաձուլման արդյունքում՝ հաղորդելով ապագա կոնյակին յուրահատուկ համահոտային նրբերանգներ։ «ARARAT Aroma Experience-ը» բացառիկ ծրագիր է բացահայտելու կոնյակի համային հատկանիշները և ուսումնասիրելու կուպաժավորման բարդ գործընթացի արդյունքում ստեղծված առանձնահատուկ բույրերը տարբեր հարթություններից։

«ARARAT Aroma Experience»-ի արարողությունը սկսվում  է ARARAT «Անի» և ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով: Կոնյակի միահյուսված բույրերը տարանջատելու համար մասնակիցներն այն գնահատում են՝ զգալով բույրերի երեք տարբեր ալիքները, այնուհետև կազմում են քարտեզ՝ համապատասխանեցնելով սեփական զգացողություններին և դիտարկումներին։

Այս բացառիկ փորձառությունը հետայսու հասանելի կլինի ARARAT թանգարանի համտեսման մշտական ծրագրում և հատկապես ուշագրավ է կորպորատիվ B2B հարթության մեջ։

ARARAT կոնյակները 135-ամյա ժառանգության, Երևանի կոնյակի գործարանի վարպետների անձնվեր աշխատանքի և Հայաստանի առատաձեռն բնության շռայլության արտացոլանքն են։

Հենց դա է ձևավորում ARARAT-ի իրական ու յուրահատուկ ինքնությունը։ Իսկ «ARARAT Aroma Experience-ը» ներկայացնում է ստեղծագործ և ջանասեր աշխատանքի քողի տակ թաքնված համահոտային բոլոր շերտերը։

Այլ նորություններ

Բաց դռների օրերն՝ ARARAT թանգարանում
Իրադարձություններ / 17.01.2023

Բաց դռների օրերն՝ ARARAT թանգարանում

Դեկտեմբերի 17-ին և 18-ին ARARAT թանգարանում կայացավ «Բաց դռների օր» միջոցառումը։
ARARAT թանգարանն՝ աշխարհի լավագույն թանգարանների շարքում
Նորություններ / 17.01.2023

ARARAT թանգարանն՝ աշխարհի լավագույն թանգարանների շարքում

ARARAT թանգարանը շարունակում է գրավել միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխությունների ուշադրությունն՝ այս անգամ հաղթող ճանաչվելով «World Travel Awards» մրցանակաբաշխության աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
Կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիրկներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր
Իրադարձություններ / 06.05.2022

Կոնյակագործության հիմնադրման 135-ամյա հոբելյանի շրջանակներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիրկներում Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ևս մեկ կանաչապատման ծրագիր

Տարիներ շարունակ դիտարկելով շրջակա միջավայրի հարցերն իբրև բնապահպանական դավանանք` ապրիլի 29-ին, Երևանի կոնյակի գործարանն իրականացրեց ընկերության գլխավոր համալիրի հարակից տարածքի կանաչապատում, որին մասնակցեցին ընկերության աշխատակիցները։
երկիր
Ծննդյան ամսաթիվ
Ներեցեք!
տվյալ կայք մուտ գործելու համար Ձեր տարիքը պետք է համապատասխանի սպիրտային խմիչքների օգտագործման օրինական տարիքին
Ընտրել լեզուն

Սա լեգենդար հայկական ARARAT կոնյակների պաշտոնական կայքն է, որն արտադրվում Երևանի Կոնյակի Գործարանի: Երևանի կոնայկի գործարանը, որն հանդիսանում է Պեռնո Ռիկար միջազգային խմբի դուստր ընկերություն, խրախուսում է ալկոհոլի չափավոր օգտագործում:
Մուտք գործելով կայք՝ Դուք ընդունում եք տվյալ կայքի օգտագործման պայմաններն ու գաղտնիության քաղաքականությունը: