Ֆոտոնախագիծ «Երևանի պատմություններ»

PAN Photo գործակալության հետ համատեղ «Երևանի պատմություններ» նախագիծը կոչված է նկարների միջոցով ցույց տալու ոչ միայն մեր քաղաքի նոր եզրերը, այլև չպատմված պատմությունները: 11 լուսանկարիչ, 11 թեմա և Երևանի նոր անսպասելի համայնապատկեր: Նախագծին կմասնակցեն 11 լուսանկարիչ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թեման, որի բովանդակային մասը լուսանկարիչն ինքն է որոշում:
«Մեզ համար սկզբունքային կարևորություն էր ներկայացնում լուսանկարչի թեմայի մեջ մաքսիմալ խորասուզումը, քանի որ այս նախագծում լուսանկարիչը որոշ իմաստով դառնում է մաս այն պատմության, որը փորձում է ցույց տալ իր օպտիկայով», - նշում է ֆոտոնախագծի համակարգող Վահան Ստեփանյանը:
Տարվա ավարտին բոլոր աշխատանքները կցուցադրվեն ԱՐԱՐԱՏ թանգարանում:
Այլ նորություններ

ARARAT թանգարանն իր դռներն է բացել Մոսկվայում

Եվ ծագում է արեվը․․․
